Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացրել Սերժ Սարգսյանի եղբոր բնակարանում

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացրել Սերժ Սարգսյանի եղբոր բնակարանում
04.07.2018 | 18:10

ԱԱԾ աշխատակիցները մի քանի ժամ հատուկ գործողություններ են իրականացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում։
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն ասել է, որ ԱԱԾ-ն ավելի ուշ մանրամասներ կհաղորդի։ Հունիսի 25-ին ոստիկանությունը Սայաթ-Նովա փողոցից բերման էր ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Ժամեր անց նա ազատ էր արձակվել։Ոստիկանությունը հայտարարեց, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։
Ավելի ուշ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական։ Հարցին, թե նրա հետ կապված այլ կասկածներ, այլ օպերատիվ տեղեկություններ կա՞ն, Օսիպյանը պատասխանեց. «Այս պահին սահմանափակվենք այսքանով։ Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, որևէ բան լինելու դեպքում, վստահեցնում եմ Ձեզ, կտեղեկանաք»։

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ